Իրանում 103-ամյա կինը ամբողջովին ապաքինվել է կորոնավիրուսից: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նա հոսպիտալացվել է Սեմնան քաղաքում մոտ մեկ շաբաթ առաջ: Կինը դուրս է գրվել մարտի 17-ին:

Նշվում է, որ նա դարձել է երկրում երկրորդ երկարակյացը, ում հաջողվել է բուժվել կորոնավիրուսից: Կնոջից առաջ բուժվել էր Քերմանից 91-ամյա տղամարդ։