Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 047-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 245 881, առողջացածների՝ 88 465: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/ ռեսուրսը, որը հրապարակում է աշխարհի երկրների պաշտոնական աղբյուրներից հավաքած կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները:

Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից. Չինաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 80 967 եւ մահվան 3248 դեպք, Իտալիայում՝ 41 035 հաստատված դեպք եւ 3405 մահ:

Իրանում գրանցվել է վարակման 18 407 եւ մահվան 1284 դեպք, Իսպանիայում՝ վարակման 18 077 եւ մահվան 831 դեպք, Գերմանիայում՝ 15 320 հաստատված դեպք եւ 44 մահ, ԱՄՆ-ում՝ վարակման 14 363 եւ մահվան 217 դեպք, Ֆրանսիայում՝ 10 995 վարակում եւ 372 մահ: Հարավային Կորեան, որը շաբաթներ առաջ հաստատված դեպքերի թվով առաջին տեղերում էր, հիմա 8-րդ տեղում է. այնտեղ կորոնովիրուս է հաստատվել 8652 պացիենտի մոտ, գրանցվել է մահվան 94 դեպք:

Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուսը հաստատվել է 122 պացիենտի մոտ, նրանցից մեկն առողջացել է (տեղեկությունը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը, այս թվերն արտացոլված են նաեւ worldometers.info/coronavirus/-ի հաշվետվության մեջ): Այս պահին երկուսի մոտ թոքաբորբ է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մնացյալն իրենց լավ են զգում:

Հետևեք NEWS.am Medicine