Չերեպովեցի և Բելոզյորսկու շրջանների եպիսկոպոսի՝ Ֆլավիանի բնակարանում թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել: Այս մասին հաղորդել է IA «SeverInform» -ը:
Սանկտ Պետերբուրգում բնակարանային զննում կատարելիս, որտեղ հոգեւորական է գրանցված, ոստիկանները, բացի լաբորատորիայից, գտել են նաև պատրաստի արտադրանք: Նշվում է, որ բնակարանում ապրել է եպիսկոպոսի 22-ամյա մտերիմ ընկերը՝ Կայեն Մոնտանելլին:
Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ տնտեսական հանցագործությունների վերահսկման բաժնի աշխատակիցները խոշոր չափերի խարդախության դեպքի շրջանակներում նաեւ խուզարկել են Ֆլավիանի աշխատավայրը:
Ֆլավիանը հերքում է խուզարկումների մասին տեղեկությունները: Եպիսկոպոսի փաստաբանները «Նաշա Վոլոգդա» թերթին ասել են, որ այդ տեղեկատվությունը «ճշմարտացի չէ և զրպարտում է եպիսկոպոսի պատիվն ու արժանապատվությունը»:
Այնուամենայնիվ, Պատրիարք Կիրիլը եպիսկոպոսին հեռացրել է Չերպովեցի թեմի ղեկավարությունից և նրան ուղարկել է Պավլո-Օբնորսկու վանքում գտնվող բնակավայր: