«Կանազում չգիտեմ ինչ է կատարվում, բայց արդեն ուղիղ 1 ժամ անդադար գոռում են, չի լսվում, թե ինչ, բայց ինչ-որ օգնություն են ուզում, անընդհատ օգնություն են բղավում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Սեյ Յայլախանյանը՝ ահազանգելով Արշակունյաց պողոտայի հարակից տարածքում գտնվող դատապարտյալների հիվանդանոցի իրարանցման մասին:

Արդարադատության նախարարությունից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ տեղյակ են, թե ինչ է կատարվում դատապարտյալների հիվանդանոցում. «Անհանգստանալու ոչինչ չկա»,- ասացին այստեղից՝ փոխանցելով, որ քիչ անց Քրեակատարողական վարչությունը այս առնչությամբ հաղորդագրություն կտարածի:

Ավելի ուշ կներկայացնենք նաև Քրեակատարողական վարչության պարզաբանումը: