ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում ավելի քան միլիոն ամերիկացիներ կորոնավիրուսի թեստ են հանձնել, գրում է Reuters-ը։
Թրամփը դիմել է երկրի քաղաքացիների և կոչ է արել նրանց չխախտել սոցիալական հեռավորություն պահպանելու սահմանափակումները ապրիլ ամսվա ընթացքում, որպեսզի հնարավոր լինի կանխել վիրուսի տարածումը։
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա այս պատերազմի հաղթանակում։ Յուրաքանչյուր քաղաքացի, ընտանիք և բիզնես կարող են իրենց ներդրումն ունենալ վիրուսի դեմ պայքարում»,- նշել է Թրամփը։
Նրա խոսքերով, առաջիկա ամիսը բարդ է լինելու, սակայն՝ շատ կարևոր։
Վերջին տվյալների համաձայն ԱՄՆ-ում կորոնավիրուսի 150 հազար դեպք է բացահայտվել, մահացել է ավելի քան 2,8 հազար մարդ։