Քենիայի ոստիկանները կրակել և սպանել են 13-ամյա մի տղայի, որը խաղում էր իր տան պատշգամբում՝ դրանով իսկ խախտելով կորոնավիրուսը տարածելու վտանգի պատճառով պարտադրված պարետային ժամը: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը:

Թերթը նշում է, որ Յասին Մոյո անունով դեռահասը նստել է պատշգամբում մոտ 20 րոպե, իսկ այնուհետև տեղի ոստիկանությունը կրակել է նրա որովայնին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց տղան մահացել է ծանր վերքերի հետևանքով:

Քենիայի դատախազության ղեկավարը հանձնարարել է հետաքննություն անցկացնել: Ըստ նրա՝ ոստիկանները պատահաբար են կրակել:

Վերջին տվյալներով՝ Քենիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 81 է: Իշխանություններն արդեն պարետային ժամ են սահմանել, իսկ իրավապահները բազմիցս մեղադրվել են խախտողների նկատմամբ չափազանց դաժանություն ցուցաբերելու համար: