Կառավարության մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ՝ Արայիկ Խզմալյանի և Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը: Ի թիվս այլ հարցերի, եղավ անդրադարձ նաև «Վերջին զանգ»-ը նշելու թեմային:
Անդրեասյանը նշեց, որ այս պահին քննարկում են մի քանի հավանական սցենարներ, թե ինչպես կշարունակեն իրականացնել ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած բոլոր հարցերը:
«Իհարկե, մեր մոտեցումը լավատեսական է, բայց պատրաստ ենք նաև մնացած բոլոր տարբերակներին: Կարծում եմ, որ առաջիկայում հստակ կլինի: Ուզում եմ հիշեցնել, որ վերջին տարիներին էլ նախարարության քաղաքականությունն էր, որ «Վերջին զանգ»-ը առավելապես ոչ թե արտաքին ճոխությունն է կամ ցուցադրական բաներն են, այլ հոգեվիճակն է, մեր ուրախությունն է: Կարծում եմ այս տարի բոլորիս համար «Վերջին զանգ»-ը կունենա բոլորովին այլ նշանակություն»,-նշեց Անդրեասյանը: