Իսպանիայում, չորս օր անկումից հետո, երկրորդ օրն անընդմեջ արձանագրել է կորոնավիրուսից մահացությունների թվի աճ: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում մահացել է 757 հիվանդ:
Նախարարությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ Իսպանիայում այժմ կա ավելի քան 146 հազար վարակակիր, մահացել է 14.5 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 48 հազարը: