Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: 168․am-ի տեղեկություններով՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ այս օրերի ընթացքում ապաքինվել է ևս 2 վարակակիր, որոնք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել այլ տարածքներից:
Շիրակի մարզում, ըստ վերջին տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Այս ընթացքում գրանցվել է նաև մահվան 1 դեպք:
Կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ:
«Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,- նշեց մարզպետը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի։ Տասը մարդ մահացել է, 138-ը՝ապաքինվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։