Ամերիկյան Ջոփլին քաղաքը (Միսուրի նահանգ) միլիարդ դոլարանոց առաջարկ է արել Tesla-ի ղեկավար Իլոն Մասքին ՝ այնտեղ Cybertruck պիկապ բեռնատարի գործարանը կառուցելու համար: Նախաձեռնությանը «Ընտրել Ջոփլինը» անունով առանձին կայք է նվիրված:
Մարտի 11-ին միլիարդատերը Twitter-ում գրել է, որ Tesla-ն Cyberruck SUV գործարան կառուցելու տեղ է փնտրում: «Դա լինելու է կենտրոնական Միացյալ Նահանգներում ինչ-որ տեղ», – գրել է նա: Ի պատասխան՝ Ջոփլինի իշխանությունները Մասքին առաջարկել են $ 1 միլիարդ դոլարի արտոնություն, եթե նա ընտրի իրենց բնակավայրը որպես կառուցապատման վայր:
Մասնավորապես, Ջոփլինը ձեռներեցին առաջարկում է երկաթգծերի հարևանությամբ տեղակայված 442,6 հա տարածքի գնման 50 տոկոս զեղչ և հարկային արտոնություն մինչև 2032 թվականը: Տեղական իշխանությունները նշել են, որ Ջոփլինում միջին աշխատավարձը կազմում է ժամը 27,86 դոլար՝ շատ ավելի ցածր Նեշվիլ (Թենեսի) և Օսթին (Տեխաս) քաղաքների աշխատավարձի մակարդակներից, որոնք համարվում են ծրագրի համար հնարավոր վայրեր: