Գերմանիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը COVID-19 կորոնավիրուսից ապաքինված մարդկանց թվով, գրում է Deutsche Welle-ը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով' երկրում արդեն ապաքինվել է 103 300 մարդ։ Համաձայն Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների՝ ապրիլի 24-ի դրությամբ գրանցվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի վարակման 150 383 դեպք (վերջին օրվա ընթացքում' 2 337 դեպք): Կորոնավիրուսի ներթափանցումից ի վեր երկրում գրանցվել է մահվան 5 321 դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 227 մարդ: