Ապրիլի 29-ին՝ ժամը 16:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Նժդեհ Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: