ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 5-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2619-ի։

Առողջացել է ևս 40 պացիենտ, ընդհանուր՝ 1111։ Փաստացի բուժում է ստանում 1462 մարդ։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 40-ի։ Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 6 դեպք։

Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 25846։