Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:

Հայ շախմատիստը հանդես կգա Եվրոպայի թիմի կազմում, որտեղ ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

Ավելի վաղ' ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն երկրները, որոնք կմասնակցեն մրցաշարին. ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան և աշխարհի ընդհանուր թիմ: Մրցաշարը կանցկացվի առցանց, կմեկնարկի մայիսի 5-ին և կեզրափակվի մայիսի 10-ին: