Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 184 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 4044 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 94 մարդ, շարունակում է բուժվել 2304 -ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 1666 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս երեք դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 52 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 22-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 37 հազար 476 քաղաքացի: