Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պանդեմիայի կրիտիկական փուլը: Նա նշել է, որ այժմ ժամանակն է դուրս գալ տնտեսական ճգնաժամից:

Երկրում մեղմացումների վերջին փուլն է սկսվել:

Այստեղ արդեն վերացել են տեղաշարժի սահմանափակումները տարբեր շրջանների միջև: Իտալիան արդեն բացել է սահմանները եվրոպական երկրների համար: