Ինչպես հայտնի է դարձել Bloomberg գործակալությանը, աշխարհում խոշորագույն IT ընկերության՝ Google-ի աշխատակիցները ղեկավարությանը կոչ են արել դադարեցնել իրավապահ օրգաններին տեխնոլոգիաների վաճառքը, որպեսզի հաստատեն ռասայական անհավասարության դեմ պայքարում իրենց հանձնառությունը: Գործակալությունը հղում է անում նամակի բովանդակությանը, որն ընկերության աշխատակիցներն ուղղել են իրենց ղեկավար Սունդար Պիչաիին:

«Մենք չպետք է գործ ունենանք այն բիզնեսի հետ, որը եկամուտ է ստանում ոստիկանական ռասիզմից»,-նշված է նամակում, որը 1,6 հազար մարդ է ստորագրել: