Մեկ օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որոնք նախկինում քննարկվելու էին համաժողովրդական հանրաքվեով: Այժմ Սահմանադրական դատարանի երեք դատավոր հրաժարական կտա, իսկ գործող նախագահ Հրայր Թովմասյանը աշխատելու է իբրև հերթական դատավոր, գրում է «Կոմերսանտը»: Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո չեզոքացնում է ներկայիս իշխող էլիտայի կազմում իր հիմնական հակառակորդին: Պատգամավորներն այնքան էին շտապում ընդունել փոփոխությունները, որ նրանք նույնիսկ չէին սպասում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, որոնք լիովին բավարարված չէին նրանց որոշմամբ:

Իշխող «Իմ քայլը» դաշինքը, որը ղեկավարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հասել է այն նպատակին, որին ձգտում էր վերջին ամիսներին: Երկուշաբթի օրը խորհրդարանում տեղի ունեցավ միանգամից երկու ընթերցում, որից հետո պատգամավորները հաստատեցին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) բոլոր անդամների ժամկետները սահմանափակելով 12 տարով: Սա երկրի հիմնական օրենքով սահմանված ժամանակահատվածն է, որը փոփոխվել է 2015 թվականին: Օրինակ, պարոն Թովմասյանը հնարավորություն ունեցավ պահպանելու իր պաշտոնը մինչև 2035 թվականը, և նրան աշխատանքից ազատելը պարզապես անհնար էր: Ավելին, Հրայր Թովմասյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի հիմնական հակառակորդը ներկայիս իշխող էլիտայի կազմում: Հետևաբար, ընդդիմությունը ծայրահեղ բացասական արձագանքեց վարչապետի' Սահմանադրությունն իր համար փոխելու փորձին։ Այժմ «Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնում է Սահմանադրական դատարան դիմելու համար պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (27 խորհրդարանականների) ստորագրությունների հավաքագրում՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների: Կհաջողվի՞ արդյոք այս նախաձեռնությունը, մեծապես կախված է «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող պատգամավորներից: