Բոտսվանայի հյուսիսային մասում մեկ ամսվա ընթացքում անհայտ պատճառով ավելի քան 350 փիղ է մահացել: Այս մասին չորեքշաբթի, հուլիսի 1-ին, հաղորդել է The Guardian թերթը:
Նշվում է, որ մայիսի երկրորդ կեսին մահացել է 169 փիղ, իսկ հունիսի կեսերին նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է: Գիտնականները տեղի ունեցածը «բնապահպանական աղետ» են անվանում։
«Սա զանգվածային ոչնչացում է, ինչպիսին չի եղել շատ վաղուց», – ասել «Ազգային փրկության պարկ» բրիտանական բարեգործական կազմակերպության բնության պահպանության գծով տնօրեն Նայլ Մակքանը:
Տեղի բնակիչները հայտնում են, որ մահացած փղերի մարմինների կեսից ավելին գտնվել են փոքր ջրափոսերի մոտ:
Գիտնականները կենդանիների մահվան երկու հնարավոր պատճառ են առաջ քաշել `թունավորում կամ անհայտ պաթոգեն: Այնուամենայնիվ, վերջնական եզրակացությունը կարվի նմուշները ստուգելուց հետո: