Ավստրալիայի իշխանությունները որոշում են կայացրել մեկուսացնել Վիկտորիա նահանգը Մելբուրնում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին տեղեկացրել է փոխնահանգապետ Դենիել Էնդրյուսը:
Մեկուսացման մեջ կհայտնվի 6,6 միլիոն մարդ: Ավստրալիան կփակի սահմաններն ամենաշատ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի ու Նոր Հարավային Ուելսի միջև: Սահմանները կվերահսկվեն զինվորականների ու ոստիկանների կողմից: