SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, գրավով ազատ են արձակվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի նախկին պետ Մկրտիչ Վարոսյանը և նույն բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։
Նշված քրգործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մկրտիչ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Արայիկ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հակոբ Հակոբյանի նկատմամբ։
Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս անցել էին պաշտոնական լիազորությունները և դրդել էին Էդգար Գ.-ին կատարել մի շարք գողություններ։