Սեքս-տիկնիկներն օգնել են իրենց տերերին դուրս գալ տոքսիկ հարաբերություններից և կենտրոնանալ միայն իրենց վրա։ Բացի դա, տիկնիկները շատերին են օգնել պահպանել հոգեկան առողջությունը միայնության մեջ։ Այս մասին գրում է Daily Star-ը։
Շատ արտադրողներ նշում են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով զգալիորեն աճել է սեքս-տիկնիկների վաճառքը։ Silicone Lovers ընկերության համահիմնադիր Լուի Լավի խոսքով՝ սեքս-տիկնիկները կարևոր դեր ունեն մարդկանց կյանքում։ Գնորդները նշում են, որ կարանտինն ավելի հեշտ են տարել' շնորհիվ նման խաղալիքների։
Շատերի համար ինքնամեկուսացման ռեժիմի հայտարարումը լավ առիթ է դարձել գնել այն, ինչ վաղուց ցանկացել են, բայց չեն համարձակվել։
Վաճառողները հայտնել են, որ պահանջարկը մեծացել է ոչ միայն միայնակ տղամարդկանց շրջանում, այլ նաև հետերոսեքսուալ զույգերի, ինչպես նաև կանանց։