Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 062 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 572 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 611 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 414 հազար 105 հաստատված դեպք կա:
Այստեղ մահացածների թիվը 137 հազար 787 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 866 հազար 176-ի, մահերինը՝ 72 հազար 151-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 879 հազար 904 է, մահերինը՝ 23 հազար 200:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 733 հազար 699 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 537 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 439 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 326 հազար 326 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 11 հազար 870 մարդ: 6-րդ տեղում գտնվող Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 315 հազար 041, մահերի թիվը՝ 6 հազար 979:
Իսպանիայում վարկվածների թիվը 300 հազար 988 է: Մահացածների թիվը 28 հազար 403 է: Հաջորդող երկիրը Մեքսիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 299 հազար 750 է, մահերինը՝ 35 հազար 006: Մեքսիկային հաջորդում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 603 է, մահերինը՝ 44 հազար 819: Տասնյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ ընդհանուր դեպքերի թիվը 276 հազար 242 է, մահերինը՝ 4 հազար 079:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 23-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 8-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 602, որից ապաքինվել է 78 հազար 648-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 995-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 259 հազար 652 է, մահերինը՝ 13 հազար 032: Թուրքիան առանձնանում է 212 հազար 993 ընդհանուր, 5 հազար 363 մահվան դեպքով:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 232 հազար 259 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 103 հազար 598, մահերինը՝ 147: Եգիպտոսում առկա է 82 հազար 070 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 858 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 54 հազար 854 է, մահացածներինը՝ 333: Լիբանանում կա 2 հազար 334 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 23-ով՝ հասնելով 417-ի: Մահացել է 19 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: