Կալիֆոռնիայի իշխանությունները կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին վերադառնում են կարանտինային խիստ միջոցառումներին:
Նահանգապետի հրամանով անհապաղ դադարեցվել է բոլոր բաց տարածքներ չունեցող սրճարանների ու ռեստորանների աշխատանքը, փակվել են բարերը, կենդանաբանական այգիները, զվարճանքի վայրերը և թանգարանները: Նահանգում կփակվեն նաև եկեղեցիները, մարզասրահները և գեղեցկության սրահները: ԱՄՆ այս նահանգն ամենից շատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից: Այստեղ գրանցվել Քովիդ-19-ի ավելի քան 330 հազար դեպք, որից 7 հազարը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնել է BBC-ն: