Բուքինգհեմյան պալատը սկսել է արքայական ջին վաճառել՝ զբոսաշրջության եկամուտների անկումը փոխհատուցելու նպատակով, գրում է The Sun-ը:
Նշվում է, որ խմիչքն ունի ցիտրուսային և խոտաբույսային նոտաներ և պատրաստված է 12 բաղադրիչներից:
Առաջին խմբաքանակն արդեն վաճառվում է՝ 0.7 լիտրը՝ 40 ֆունտով (50 դոլար): Ջինի թնդությունը հասնում է 42%-ի:
Ամբողջ հասույթը կուղղվի արվեստի գործերի թագավորական հավաքածուի պահպանմանը: