Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիկտորիա Պողոսյանին 2020 թվականի հուլիսի 31-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»։
Նշենք, որ մինչ այդ Պողոսյանը զբաղեցնում էր նախարարության ծրագրերի վարչության պետի պաշտոնը: Սակայն, ուշագրավն այն է, որ մինչ վերջին մեկ տարվա ընթացքում նման կարիերային թռիչք ապահովելը՝ Պողոսյանը աշխատել է «Դիջիթեյն» ընկերությունում. այն նույն ընկերությունում, որտեղ աշխատել և աշխատում է Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:
Ընդ որում, Մարիամ Փաշինյանը «Դիջիթեյնում» աշխատանքի է անցել 2019 թվականի ամռանը, իսկ այդ ժամանակ Պողոսյանը, ըստ հրապարակումների, դեռ աշխատում էր վերոնշյալ ընկերությունում: Փաշինյանի դուստրը աշխատում էր HR բաժնում, իսկ Պողոսյանի կուրացիայի տակ կոմերցիոն բլոկն էր: Համաձայնեք՝ ուշագրավ «զուգադիպություն» է…