Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման օրը արգելվում է ալկոհոլի օգտագործումը, քանի որ ալկոհոլը կարող է թուլացնել իմունիտետը, և պատվաստանյութի ազդեցությունը կարող է թուլանալ, ՌԻԱ Նովոստիին ասել է համաճարակաբան գլխավոր մասնագետ Եվգենի Բրունը: «Կարծում եմ, որ ցանկացած դեղամիջոց, ներառյալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, համատեղելի չէ ալկոհոլի հետ, քանի որ, առաջին հերթին, դա կարող է թուլացնել իմունիտետը և պատվաստանյութի ազդեցությունը», - ասել է նա: Ինչպես հայտնի է, երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։