ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ընտրությունը չանցավ առանց սկանդալի: Բանն այն է, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը որոշել էր արգելել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ: Այնուհետև փոխնախարարը հայտարարել է, որ որևէ արգելք չի եղել, լրագրողներին առաջարկել են դահլիճում թողնել միայն տեսախցիկները և այդպես կազմակերպել ուղիղ եթերը, ինչին բնական է, որ լրագրողները բացասական պատասխան են տվել: Արդյունքում փոխնախարարի բացատրությունը կարելի է ձևակերպել այսպես՝ չենք արգելել, պարզապես չենք թույլատրել:
Ավելի քան զավեշտալի է, որ լրագրողական համայնքի բնականոն աշխատանքը խոչընդոտվում է Բաց Հասարակության հիմնադրամի ներկայացուցիչների կողմից, այլ կերպ ասած՝ սորոսականների: Նրանք հիմնադրամի անունը հուշում է բաց և թափանցիկ աշխատանքի կարևորության մասին, չէ որ հենց դրա համար են նրանք պայքարում և միլիոնների հասնող դրամաշնորհներ ստանում: Սակայն, ինչպես երևում է, հարկ եղած դեպքում Բաց հասարակության հիմնադրամը առանց խղճի խայթի կարող է վերածվել Փակ հասարակության հիմնադրամի, հատկապես, երբ լրագրողների աչքից հեռու հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվում Սորոսական Ռեստարտի աջակցություն վայելող անձը…