Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր առավոտյան արթնացա ու իմացա Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի հայերով բնակեցված անկախ պետության վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին: Ադրբեջանական բանակի թիրախում է եղել նաև Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ ոտքի կանգնել ու օգնել դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ:

Մենք առանց էքզիստենցիալ սպառնալիքի մեր հայրենքիում ապրելու իրավունք ունենք, այլ ոչ թե ապաստարաններում թաքնվելու»:

Ես միշտ իմ ազգի կողքին եմ: