«Սասնա Ծռերի» տղաներն արդեն Արցախում են: Այս մասին տեղեկանում ենք «Սասնա Ծռեր համահայկական շարժման» ֆեյսբուքյան էջից:
«Սիրելի հայրենակիցներ,
Սասնա Ծռերի տղաներից ոմանք արդեն Արցախի մարզի սահմանին են՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին:
Մեր այն հայրենակիցները, ում հետ կապ են հաստատել պաշտպանության նախարարությունից, պետք է հետևեն ՊՆի ցուցումներին:
Մյուսները կարող են անդամագրվել Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ կամավորական խմբի շարքերում:
ՀԱՂԹԱՆԱԿ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ»,- ասված է հայտարարության մեջ: