ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դիմել է Ադրբեջանին ու Հայաստանին` կոչ անելով իրականացնել հրադադարի մասին պայմանավորվածությունները:

Պոմպեոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիան օգնում է Ադրբեջանին: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, պայմանավորվածությունը չի պահում: