Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորման այլ տարբերակ չի տեսնում, քան դիվանագիտական ճանապարհը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի առկա իրավիճակը մտցվի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հիմնական փուլ: Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը: Պեսկովի խոսքով ՝ ռուսական կողմը մտադիր է շարունակել ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այլ ելք չկա», - ասել է Դմիտրի Պեսկովը: