«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Twitter-ում հաղորդագրություն է տարածել` ահազանգելով Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման հերթական դեպքի մասին:

«Տեղի և միջազգային 80 լրագրող Ստեփանակերտում հայտնվել են թակարդում: Լրագրողները առանց իրենց կյանքը վտանգելու չեն կարող Հայաստան հասնել ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից արձակված կրակի պատճառով:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին և Ադրբեջանին՝ անել ամեն հնարավորը քաղաքացիների տարհանումը թույլ տալու նպատակով»,-ասված է  հաղորդագրությունում: