Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին առաջնորդների հայտարարությունը անվանել է հաղթանակ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար: «Սա երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաղթանակն է, քանի որ պատերազմը դադարեցվել է», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ քաղաքագետների համար, հավանաբար, մի շարք այլ մտորումների առիթ կա, բայց առաջին հերթին պետք է ելնել նրանից, որ արյունահեղությունը դադարել է», - շեշտեց նա՝ հիշեցնելով մարդկային զոհերի ահռելի քանակի մասին: «Տեղի կունենա ռազմագերիների, պատանդների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: Հենց այդ մարդասիրական կողմը և արյունահեղությունը դադարեցնելը, թերևս, ամենակարևոր արդյունքն է», - շեշտել է Պեսկովը: