Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ավելի քան 4 միլիոնով, ինչը համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրը հաղորդել է, որ մահացությունների թիվն աճել է ավելի քան 67,000-ով: ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 16-22-ը աշխարհում գրանցվել է 4 060 891 նոր վարակման և 67 221 մահվան դեպք: Երկու ցուցանիշներն էլ ավելի բարձր են, քան նախորդ յոթ օրվա ցուցանիշները։ ԱՀԿ-ն, այնուամենայնիվ, կարծում է, որ վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի աճի վերաբերյալ տվյալները վկայում են համաճարակի «գլոբալ տեմպի դանդաղման» մասին: Նվազման միտում է նկատվել Եվրոպական տարածաշրջանում և Հարավ-Արևելյան Ասիայում: Միևնույն ժամանակ, վերջին յոթ օրվա ընթացքում Ամերիկայում գրանցվել է  ինչպես նոր դեպքերի, այնպես էլ մահվան դեպքերի աճ: