Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց էս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի Հանրապետության սահմանների նոր տեսքը: Ու ադրբեջանցիների հավակնությունները շատ, շատ մեծ են: Չկասկածեք, որ իրենք փորձելու են վերցնել հնարավոր ամեն բան' սահմանի ամեն հատվածում ունենալու համար գերակա դիրք հետագա հարձակման համար:
Իսկ հիմա նայեք, թե մեր պետության պատասխանատուներն ինչով են զբաղված: Էդ մարդկանց շնորհիվ Հայաստան պետությունը կորցնում է զարգացման որևէ հնարավորություն նույնիսկ հեռավոր ապագայում: Հայաստան պետությունն ազատ անկման մեջ է ու մենք լուռ հետևում ենք դրան:
Վա՜յ մեզ»: