Ռուս խաղաղապահների դիտակետերը վերազինվել են «Ստուգիչ կետի» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի շուրջօրյա դիտանցումներ իրականացնելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Բացի այդ՝ անցակետի ենթակառուցվածքը ներառում է անձնակազմի համար հարմարավետ երկու մոդուլ, սնունդ պատրաստելու և սնվելու  բլոկային մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային և տեխնոլոգիական բլոկի մոդուլ, որը հագեցած է մշտական էլեկտրաէներգիա մատակարարելու միավորներով: Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով և ջեռուցման և օդորակման համակարգերով: