Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիին փորձեցին երկրորդ անգամ թունավորել դեպի Բեռլին թռիչքից առաջ: Այս մասին գրում է բրիտանական The Sunday Times թերթը՝ վկայակոչելով հետախուզության անանուն աղբյուրներին:

Նյութում ասվում է, որ «Նովիչոկ» տեսակի մարտական թույնը եղել է Նավալնիի հագուստի վրա: Թույնը իրերի վրա հայտնվել է Տոմսկի հյուրանոցներից մեկում:

Թունավորման երկրորդ փորձը կատարվեց այն ժամանակ, երբ բլոգերը կոմայի մեջ էր Օմսկում, նախքան ինքնաթիռով գերմանական կլինիկա տանելը:

«Դա արվել էր ակնկալիքով, որ նա մինչև Բեռլին հասնելը կմահանա», – ասաց աղբյուրը: Ինչպես նշում է թերթը, թե առաջին, թե երկրորդ մահափորձի ժամանակ Նավալնին փրկվել է շնորհիվ բժիշկների, որոնք անհրաժեշտ չափաբաժնով ատրոֆին են ներարկել։

Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք կատարեց Օմսկում, որտեղից բլոգերը տեղափոխվեց հիվանդանոց: Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարեցին, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումներն են:

Հետո բլոգերը տեղափոխվեց Գերմանիա: Գերմանացի բժիշկները հայտարարեցին, որ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով: Արևմտյան գործընկերները դեպքի հանգամանքները պարզաբանելու վերաբերյալ ռուսական կողմի միջնորդությունները անտեսում են: