ԱՄՆ-ում սկսվել են ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումները։ Այս մասին ասել է ԱՄՆ բանակի գեներալ Գուստավ Պեռնան, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով ՝ առաջիկա օրերին բեռնատարները պետք է պատվաստանյութը հասցնեն 3,7 հազար բնակավայրեր։

Սպասվում է, որ առաջին դեղաչափերը բժիշկներին հասանելի կդառնան մինչև երկուշաբթի: Ընդհանուր առմամբ, Moderna պատվաստանյութի 20 մլն չափաբաժին պետք է հասցվի հունվարի առաջին շաբաթվա մեջ, թեև նախկինում ավելի վաղ ժամկետներ էին նշվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Moderna ընկերության պատվաստանյութը հավանության էր արժանացել ԱՄՆ-ում ։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ-ում հավանություն էին տվել Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի կիրառմանը: Այս շաբաթ երկրում սկսվել է զանգվածային պատվաստումը։ Մինչև ապրիլ շուրջ 100 մլն մարդ կպատվաստվի։

Հիշեցնենք, որ Мoderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։