Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակման մասին մեկնաբանություն է արել ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում կատարվել է գերիների հերթական փոխանակումը։ Անձամբ՝ իմ գլխավորությամբ, ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող 2 ադրբեջանցի և «Էրեբունի» է վերադարձվել 4 գերի»,- ասել է Մուրադովը։

Ռուստամ Մուրադովը շեշտել է, որ ռուս խաղաղապահները հետագայում էլ կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի իրականացմանը։