Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ս/թ հունվարի 11-ին, ժամը' 12։00-ից կկատարի քաղաքացիների ընդունելություն։ Գորիս խոշորացված համայնքի այն բնակիչները, ովքեր ցանկանում են հուզող հարցերն ու խնդիրները ներկայացնել համայնքի ղեկավարին, երկուշաբթի օրը կարող են մոտենալ համայնքապետարան, հերթագրվել ընդունարանում։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: