Հանրապետության տարածքում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով:  

Երևան քաղաքում՝ հունվարի 10-13-ը սպասվում են ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն: