Սփյուռքից Հայաստան են ժամանել 3 նոր բարձրակարգ մասնագետներ, ովքեր սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի շրջանակում այսօր միացան ՀՀ Կառավարության աշխատանքներին՝ հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Նրանք են՝ Շիլա Փայլանը՝ Կանադայից, Զավեն Այվազյանը՝ Ռուսաստանից և Անահիտ Միքայելյանը՝ Կիպրոսից: Այժմ արդեն 48 սփյուռքահայ մասնագետներ «իԳործ»-ի շրջանակում աշխատում են պետական համակարգի 19 տարբեր մարմիններում: