Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Անկարայի մտադրությունը կարգավորելու հարաբերությունները Երեւանի հետ, բայց մեկ պայմանով: Պաշտոնյան այս հայտարարությունն արել է Անկարայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ կայացած հատատեղ ասուլիսում, հաղորդում է Вестник Кавказа-ը:

Հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է ձեռք բերվել` թուրք նախարարը ստեղծված իրավիճակն անվանել է «լավ հնարավորություն»:

«Եթե զինադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք այդ գործընթացը կհամակարգենք Ադրբեջանի հետ», - ասել է Չավուշօղլուն: