Եգիպտոսում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ բախումների հետեւանքով 8 մարդ է մահացել, եւս 20-ը վիրավորվել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, հաղորդել է «Ալ Ահրամ» տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Անկարգությունները տեղի են ունեցել երեկ երեկոյան՝ Կահիրեից ոչ հեռու գտնվող Քալուբիա նահանգի Էլ-Հուսուս քաղաքի Սուրբ Գեորգ եկեղեցու մոտ: Բախումների առիթ է դարձել անմեղ մանկական արարքը, երբ քրիստոնյա երեխաների խումբն սկսել է նկարել շենքերից մեկ պատի վրա, որը պարզվել է, մահմեդական աստվածաբանական կենտրոնի շենքն է եղել: Սկսված լեզվակռիվն արագ վերաճել է հրազենի կիրառմամբ փոխհրաձգության:
Կրոնական հողի վրա բախումներ Եգիպտոսում հաճախ են տեղի ունենում, այդ թվում նաեւ նախքան իսլամիստների իշխանության գալը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: