Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և ոստիկանապետ Արամ Ղազարյանի բանակցությունների արդյունքում բացվեց Գյումրի Երևան ճանապարհը: Գերեվարված զինծառայողների հարազատներն ու ծնողները ճանապարհը բացեցին մեկ պայմանով. վաղը իրենց հետ կհանդիպի ԱԱԾ պետը: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը:

Գերեվարված զինծառայողների հարազատներն ու ծնողներն այս պահին շարժվում են դեպի Շիրակի մարզպետարան:

Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրից սկսած, Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են միջպետական ճանապարհները: ժամը 14:00-ից սկսած մինչ այս պահը փակ էր Գյումրի-Երևան ճանապարհը: