Մերժվածը (Սերժ Սարգսյանը - խմբ.) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնք պատասխանը ինքը գիտի։ Այս մասին 1in.am-ին տված հայտարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,-նշել է նա:
Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:
Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»:
«80-ականների զե՞նք էր գուցե»,-նշել է վարչապետը։
Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե ինքը ոչ թե Փաշինյանին, այլ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին է փոխանցել իշխանությունը, վարչապետը պատասխանեց․ «Բայց մերժվածը ո՞վ էր, որ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին։ ինքը որոշում էր, թե ո՞ւմ պետք է փոխանցի։ Ժողովուրդն է որոշում, թե ում փոխանցի»,-նշեց նա։