Հրթիռակոծության սկսվելուց ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: «850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200֊ը ընկել է Գազայի հատվածում», - բանակի խոսնակի խոսքերը մեջբերում է իսրայելական 7-րդ հեռուստաալիքը։
Երկուշաբթի օրվանից Գազայից հրետակոծության արդյունքում՝ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Անցած գիշեր Իսրայելի Պաշտպանության ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայում, որոնք, ըստ զինվորականների, ավերել են Համասի երեք բարձրաստիճան ղեկավարների տները: Գազայում, ընդհանուր առմամբ, խոցվել է 500 թիրախ: