Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ նշան վերցնելով Բեյրութի կողմից Դամասկոսի առանձին կետեր: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները:

«Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Բեյրութի հարավարեւելյան կողմից՝ հարվածն ուղղելով Դամասկոս քաղաքի շրջակայքի առանձին կետերի»,- սիրիական պետական հեռուստատեսությանը հաղորդել է զինվորական մի աղբյուր: Նրա տվյալներով՝ Սիրիայի ՀՕՊ-ի միջոցները հարվածները ետ են մղել եւ խոցել հրթիռների մեծ մասը:

Հասցվել է միայն նյութական վնաս: Մինչդեռ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են Թել-Ավիվում, Ռամաթ-Ղանում եւ Ղուշ-Դանոմում տեղի ունեցած պայթյունների մասին:

Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է, թե արդյոք պայթյուններն առաջացրել է «երկիր-օդ» դասի սիրիական հրթիռը:

Օգոստոսի վերջին Սիրիան հետ է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի եւ նրա արվարձանների վրա:

SANA գործակալության հաղորդագրության մեջ նշվել է, որ Իսրայելն «օդային ագրեսիա է իրականացրել, հրթիռներ արձակելով Բեյրութի հարավարեւելյան կողմից». թիրախները եղել են Դամասկոս եւ Հոմս քաղաքների ծայրամասերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: