ՆԱՏՕ-ն կտրականապես հրաժարվում է ռազմական ճանապարհով երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, Մոսկվան պատրաստ է խոսել, բայց պրոֆեսիոնալ, և ոչ կիսահիստերիկ երանգներով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ընդհանրապես, նրանք (Հյուսիսատլանտյան դաշինքը) կտրականապես հրաժարվում են երկխոսություն վարել զինվորականների միջև, որն ընդհատվել է, այսպես կոչված, պատժամիջոցով՝ Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Մենք պատրաստ ենք խոսել, բայց խոսել պրոֆեսիոնալ, այլ ոչ թե նման հուզական, կիսահիստերիկ երանգներով», - ասել է Լավրովը լրագրողներին՝ նախարարական խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արդյունքների ամփոփման համատեքստում: